Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ի բրյուսելյան այցերին:

«Մեր գործունեության հետ կապված, իհարկե, խանդի մեծ տեսարան կա, և երբ մեզ այս երկու տարի է՝ «թաղում-թաղում-թաղում» են, և մենք ոչ մի կերպ չենք ուզում թաղվել, քանի որ մեռած չենք, իրենք մեր յուրաքանչյուր գործունեությունից, ներքաղաքական գործունեությունից խրտնում են ու խրտնում են միշտ: Իրենց թվում էր, որ, եթե մենք արտախորհրդարանական կարգավիճակում ենք, խորհրդարանական պատվիրակությունների մեջ չկանք, ուրեմն՝ վերջ, կարելի է խաչ քաշել նաև Հանրապետականի քաղաքական, միջազգային գործունեության վրա, այնինչ հակառակն է»:

Եթերի ընթացքում նա նշել է, որ տեղեկություններ ունի, թե ՀՀ ԱԳՆ-ն տվել է հանձնարարական այն երկրների դեսպաններին, որտեղ ՀՀԿ-ն աշխատում է.

«Հանձնարարական են տվել, որ գնան, տեսնեն մեր բոլոր գործընկերներին, վարկաբեկեն ՀՀԿ-ի նախագահին, ինձ, փորձեն հաշիվ պահանջել: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որ մի շարք դեսպաններ, թողնելով իրականում քաղաքական ազգային օրակարգը, զբաղված են Նիկոլ Փաշինյանի կապրիզները կատարելով, և դրա արանքում ընկած է Արտաքին գործերի նախարարը, որն ուղիղ իջեցնում է այդ հանձնարարականները»,- նշել է նա: