Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել.

«Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին. Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ։

Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված և թույլատրելի վայրերում, որն ըստ էության չի ներառում մատնանշված տարածքը։

Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել այս խախտումներն անհապաղ վերացնելու և քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ»։