Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: «Տաշիր Գրուպն» ավարտել է գործարքը՝ գնելով «ՌուսՀիդրոյից» Միջազգային էներգետիկ ընկերության («ՄԷԿ») ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթը, որին պատկանում էր Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ):

«ՄԷԿ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբին է վաճառել բաժնետոմսերի 90%-ը:

Ըստ 2019թ-ի դեկտեմբերին կնքված պայմանագրի, «Տաշիրն» ամբողջությամբ մարել է «ՄԷԿ»-ի վարկային պարտավորությունները:

Միջազգային էներգետիկ ընկերությունը («ՄԷԿ») վարկային պարտավորություններ ուներ ՎԶԵԲ և Ասիական զարգացման բանկի հանդեպ:

Գնելով Սևան-Հրազդան ՀԷԿ-ը՝ «Տաշիրն» ընդլայնել է ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում:

Կասկադի արժեքը կազմել է մոտ 173 միլիոն ռուբլի (մոտ 2,7 մլն դոլար):