Հեղինակավոր Forbes ամսագիրը Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, ներառել է 17 լավագույն ուղղությունների ցանկում, որը պարտադիր վայր է գարնանային սեզոնին զբոսաշրջիկների այցելության համար: Ցանկը կազմվել է ճանապարհորդների և զբոսաշրջության ոլորտի փորձագետների առաջարկությունների հիման վրա:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ խիստ ձմեռը թուլանում է, և քաղաքը լի է ծաղիկներով, Զատկի նախօրեին հասած պտուղներով և փլավով»,- գրում է Forbes-ը:

Համաձայն հրապարակման՝ Գյումրիում կան շատ նորաձև սրճարաններ և բուտիկներ, մշակութային վայրեր, ապրելու յուրահատուկ հաստատություններ, հուշանվերների խանութներ, իսկ գյումրեցիներն առանձնանում են հումորի հիանալի զգացողությամբ: