Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Տաթևի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ միջոցները, որ խոստացել էր հետ բերել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մոտ են և պետք է հետ բերվեն:

Հիշեցնելով իր հայտարարությունը, թե 5 տարում $2.5 մլրդ պետք է ծախսվի բանակի վրա, որից $1.2 մլրդ-ը՝ հակակոռուպցիոն պայքարով պետք է վերադարձվի, Փաշինյանը խորհուրդ է տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կամավոր անել դա.

«Կամավոր չբերեք՝ բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք:

Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի և մյուսների մոտ են: Թող բերեն, վերադարձնեն: Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի, թե... թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև Իտալիայում են պահել: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են՝ հասնելու ենք, հետ բերենք»,- ասել է վարչապետը: