Պաշտպանության նախարարության կողմից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացում խախտումներ են գտել։

Ըստ ՊՎԾ-ի՝ ՊՆ-ում ուսումնասիրվել է 2019թ-ին կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականությունը և արդյունավետությունը:

Մասնավորապես, ուսումնասիրվել է ՊՆ կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից վառելանյութի ձեռքբերման գործընթացը:

Արդյունքում գնման գործընթացին վերաբերող խախտումներ են գտել` նման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

ՊՎԾ-ն ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: