ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Մարսի շուրջ պտտվող երկու փոքր լուսինների՝ Ֆոբոսի ու Դեյմոսի լուսանկարները Mars Odyssey արբանյակի վրա գտնվող THERMIS տեսախցիկի միջոցով:

Հետաքրքրական է, որ լուսանկարելու պահին Ֆոբոս արբանյակի ու Mars Odyssey սարքի միջև հեռավորությունը եղել է 5615 կմ, մինչդեռ Դեյմոսի դեպքում՝ մոտ 20 000 կմ:

ՆԱՍԱ-ից մանրամասնել են, որ գիտնականները Կարմիր մոլորակը THERMIS-ի միջոցով ուսումնասիրում են 2002թ.-ից սկսած:

Հիշեցնենք, որ այժմ Մարս մոլորակի վրա կա 2 շարժական լաբորատորիա, որոնք ուսումնասիրում են հեռավոր մոլորակը՝ կյանքի գոյության նշաններ գտնելու ակնկալիքով: