2020թ․ փետրվարին բաց աղբյուրների ուսումնասիրումից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ի մահվան հանգամանքներն անհայտ են։ Այս մասին գրում է «Ռազմ․ինֆո»-ն։

Մարտական կորուստներ․

  • Փետրվարի 15-ին՝ Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, Ադրբեջանի ՊՆ պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր 1990թ․ ծնված Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն:
  • Փետրվարի 24֊ի առավոտյան, ըստ Ադրբեջանի ՊՍԾ պնդման, Տավուշի մարզի Կոթի գյուղի և նույն ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղերի հատվածում հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել էր զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն:

Ինչպես գրում է «Ռազմ․ինֆո»-ն՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել էր որպես ներքին սպառման հեքիաթ:

Ոչ մարտական կորուստներ․

  • Փետրվարի 11֊ին սրտի կաթվածից մահացել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մայոր Ռեշադ Աքբերովը:
  • Փետրվարի 29-ին ավտովթարից մահացել էր ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի էր դարձել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈւ մայոր Մամմեդով Մեհդին, սակայն այս կորստի մասին այլ մանրամասներ հայտնի չեն և մահվան հանգամանքները մնում են անհայտ։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում հայտնաբերվեց նաև հունվարի 16-ից անհետ կորած համարվող Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի դին։

Հավելենք նաև, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։