«Աղտոտվող գետի ջրերով որոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը․ Թե հետո ի՞նչ է կատարվում պատկերացրեք»․ Օլեգ Դուրգարյան
«Մինչև տարբեր պաշտոնյաներ տարբեր ամբիոններից խոսում են լուրջ «ձեռքբերումների» մասին՝ էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են։ Սա ուղղակի քրեական հանցագործություն է»։ Այսպես է մեկնաբանել «Հայկական բնապահպանական ճակատ»-ը այն՝ ինչ կատարվում է Ախթալայի վանքի հարակից ձորում։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ, որոնցում պարզ երևում է, թե ի՞նչ է կատարվում Ախթալայի վանքի հարակից ձորում․
«Ախթալայում կարևոր աղտոտիչներից մեկն է, Ախթալայի վանքի հարակից ձորը։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որ տեսանկյունից էլ նայես։ Չէ, ինչպե՞ս է կարելի, տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Այս ամբողջ թափոնախառն ջրերը այդպես, ձորով, գետակով գնում խառնվում են Դեբեդ գետին, ու սա փոքր խնդիր չէ։
Ինչպես երևում է նաև հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողեն ու նոր գնան խառնվեն գետին ։
Ամբողջ Ախթալայի համայնքի ձորերը և ջրերը այդպիսի թափոնաջրերի և թափոնակույտերի մեջ են ու պետք է պետական քաղաքականություն իրականացվի,շրջակայքը այդ աղտոտիչներից ազատելու համար։
Հ․Գ․ Չենք մոռանում, որ այս և բազմաթիվ այլ աղտոտիչներից աղտոտվող գետի ջրերով որոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը։ Թե հետո ինչա կատարվում պատկերացրեք։
Խնդիրը խորքային լուծումներ է պահանջում։
Գնալու ենք խնդիրների լուծման հետևից»։