Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 3-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը սպասվում է անձրև։