Մահացել է Բոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը՝ Սրիդևի Կապուրը: Նա 54 տարեկան էր։

Հանգուցյալի ընտանիքի փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Հնդկական կինոարտադրության ոլորտի գերաստղի մահվան լուրի տարածումից կարճ ժամանակ անց իր ցավակցությունն է հայտնել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, ով Կապուրին «Բոլիվուդի վետերան» է անվանել:

Նշվում է, որ Սրիդևի Կապուրը լայն ճանաչում էր ստացել ոչ միայն դերասանական տաղանդի, այլև բոլիվուդյան ֆիլմերում կնոջ ավանդական հեզ կերպարի վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու քաջության համար: