Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդն անցել է սահմանի այն հատվածներին լարվածություն մտցնելու քաղաքականությանը, որն ավանդաբար համարվում էր առավել հանգիստ: Հակառակորդի նման վարքագիծը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:

Նախ, ավանդական ներքին քաղաքական լարվածությունը սահմանային լարվածության դաշտ տեղափոխելը, այնուհետև վերջին շրջանում բանակցային գործընթացներում նկատվող որոշակի վերադասավորումների փուլին ուժի ցուցադրում: Այս երկու գլխավոր հանգամանքը մեզ համար մտահոգիչ է այնքանով, որ կարող է այն դառնա կարճատև ռազմական ակտիվ գործողություն մեկ կամ մի քանի ուղղությամբ: Լայնածավալ ռազմական գործողություն այս շրջանում գոնե քիչ հավանական է, սակայն սա կապված չէ Ադրբեջանի բարի կամքից, այլ պարզապես աշխարհին պատուհասած վիրուսից է կախված: Այս շրջանում քաղաքացիական անձանց (կամավորներ) մուտք ցանկացած բանակ կդիտարկվի որպես ինքնաոչնչացում: Այնպես որ, չեմ կարծում, որ այս շրջանում կլինի լայնածավալ ռազմական գործողություն:

Սակայն երբեք չենք կարող ասել երբեք, հատկապես, որ չգիտեն, թե ալիևների և փաշաևների գլխում ինչ կա:

Ամեն դեպքում, խիստ մտահոգիչ եմ համարում հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում ոչ միայն լարվածության աճը, այլ մեթոդիկան, որը կիրառում է հակառակորդը»: