Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Երկրում կփակվեն բոլոր խանութները, բացառությամբ մթերայինների և դեղատների:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12-ին՝ դա կտևի առնվազն մինչև մարտի 25-ը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում է BBC-ն:

Կփակվեն նաև բարերը, ռեստորանները, վարսավիրանոցներն ու գրասենյակների մեծ մասը: Սննդի և ապրանքների առաքումը չի արգելվում:

Ավելի վաղ ընդունված կարանտինային միջոցների շրջանակում արդեն իսկ փակ են դպրոցները, մարզասրահները, գիշերային ակումբները և զվարճանքի այլ հաստատություններ: