Արդեն մի քանի օր է վերսկսվել են Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնողական աշխատանքները: Այս աշխատանքները դադարեցվել էին ձմռանը: Jnews-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհահատվածի վերականգնումը պետք է ավարտվի 2020թ-ի օգոստոսին: Վերականգնողական աշխատանքները Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահմանը ավարտվել են անցյալ տարի, իսկ Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ՝ դեռ չեն սկսվել:

Անցյալ տարի վերականգնվել է Աղմաշենեբելի փողոցը՝ մինչև Խոսպիո գյուղ: Այս ծրագրով վերականգնումը կտևի մինչև 2020թ-ի աշուն, կվերանորոգվի մինչև Նինոծմինդա քաղաքը: Այս տարի աշխատանքները սկսվել են զուգահեռ՝ Խոսպիո գյուղից հետո և չհասած Նինոծմինդա քաղաք: Ճանապարհի մի մասում անցկացվում է մակերեսահարթման գործընթացը, մյուս մասում հանվում է հին ասֆալտի վերին շերտը:

Հայաստանի սահմանի մոտակա ճանապարհը դժվարանցանելի է: