Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում ևս երկու հոգի կորոնավիրուսով են վարակված, երկու հոգի մահացել են երկկողմանի թոքաբորբով (սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ վիրուսից են մահացել): Չեղարկվել է հայտնի Զեյնաբ Խանլարովայի մենահամերգը, մեկնարկվել է հեռուստատեսությամբ դպրոցական ուսումնական պրոցեսի անընդհատությունն ապահովող ծրագիրը, ուսումնական հաստատությունների արձակուրդները հնարավոր է մարտի 27-ից հետո նորից շարունակվեն: Նովրուզի տոնակատարությունները չեղարկվել են, բասկետբոլի մրցույթները հետաձգել են, ֆուտբոլային թիմերի ուսումնական պարապմունքները դադարեցվել են, երգիչ-երգչուհիները հրաժարվել են երգել հարսանիքներին՝ հետևելով հարսանիքները հետաձգելու՝ կառավարության հորդորներին, Հեյդար Ալիևի անվան համերգային կենտրոնը փակել է իր դռները...

Ու այսպես՝ ցանկը շարունակելի...

Կարծում եմ, որ Ադրբեջանում շատ ավելի լուրջ է իրավիճակը...»: