Կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է․

«ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Վարակակիրների հետ շփված 10 անձ մեկուսացվել է հատուկ վայրում՝ կարանտինում գտնվող մյուս 31 հոգու հետ միասին»:

Թորոսյանը նշել է, որ մյուս երեք վարակվածները որևէ բուժում չեն ստանում:

«Իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ մեծ թվով մարդկանց: Հնարավոր է՝ նրանց միջից օրվա ընթացքում էլի մարդիկ մեկուսացվեն հատուկ պահման վայրում (հավանաբար, խոսքը «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է,- խմբ.)»,- ասել է նա:

Կառավարության նիստում նշվել է նաև, որ օդանավակայանում հսկողությունը խստացվել է և բոլոր ուղևորները մարտի 11-ից լրացնում են հասցեական քարտեր:

Ընդհանուր առմամբ՝ լրացվել է 6300 հասեցական քարտ: Նշվեց նաև, որ հունվարի 24-ից էլ լրացված 3841 քարտ կա, որոնք միայն ռիսկային գոտիներից վերադարձած քաղաքացիներինն են: