Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կասեցվում են չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:

«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն:

«Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինն իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը:

Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 16-ը:

Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը: