Կանադայի Քվեբեկ նահանգի իշխանությունները COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են հետաձգել գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Այն պետք է կայանար մարտի 18-22-ին՝ Մոնրեալում։ Այս մասին գրում է BBC-ն:

Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) արդեն հայտարարել է, որ կդիտարկի աշխարհի առաջնությունը 2020թ-ի ընթացքում, բայց հոկտեմբերից ոչ շուտ անցկացնելու հնարավորությունը: Այժմ Քվեբեկում կորոնավիրուսով վարակման գրանցված 7 դեպք կա, դրանցից մեկը՝ Մոնրեալում: