Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է.

«Ես մնալու եմ ընդդիմության մեջ, պայքարելու եմ մինչև հաղթի ժողովուրդը, այս հողակտորը՝ Արցախը, լինի Հայաստանի կազմի մեջ և լինի անվտանգ»:

Նրա խոսքով՝ Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցած փոփոխությունների շունչը հասել է Արցախ.

«Նախքան հեղափոխությունը Արցախում վիճակն ավելի վատ էր, քան՝ Հայաստանում, որովհետև այստեղ իշխանական լծակներն ավելի ուժեղ էր օգտագործվում»,- նշել է նա:

Եթերի ընթացքում նա իրեն համարել է միակ ընդդիմադիր թեկնածուն:

«Արայիկ Հարությունյանը, լինելով նախորդ իշխանությունների շարունակողը, թալանել և շարունակում են թալանել Արցախի ունեցվածքը. անտառները, անօրեն ՀԷԿ-երը և այլն: Մասիս Մայիլյանը եթե ասի, որ ինքն ընդդիմադիր է, էլի ծիծաղելի կլինի, որովհետև ինքը գնաց կեղծված ընտրություններով հաղթած Բակո Սահակյանի հետ համագործակցելու»,- հայտնել է նախագահի թեկնածուն: