ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։

Մեկուսացված են թվով 57 անձ»։

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվում է նաև, որ Էջմիածնում վարակակիրներից մեկը մասնակցել է որդու նշանադրությանը, որին, ըստ որոշ տվյալների, 30-ից ավելի մարդ էր ներկա:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարանն՝ իր հերթին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ քաղաքում միջոցառումներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ բացառապես սերտ շփում ունեցած անձանց մեկուսացնելու համար: Քաղաքապետն այսպիսով փորձել էր բացատրել, թե ինչու՞ են քաղաքում շտապօգնության և ոստիկականական մեքենաները սովորականից ավելի շատ: