Վայոց Ձորի Զառիթափ համայնքում Սահմանադրական հանրաքվեին ընթառաջ «Այո»-ի քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Որևէ քաղաքական նպատակ չի կարող լինել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը։ Եթե մենք զգանք, որևէ բան էն չի, չենք թողնի որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի, այդ մասին կիրազեկենք:

Հորդորում ենք հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին, լինել զգոն, բայց խուճապի չմատնվել»։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով շարունակվող քարոզարշավի նպատակահարմարությանը, ասել էր, որ որոշումները կայացվում են ժամային ռեժիմով, ցանկացած պահի կարող է այլ որոշում կայացվել և չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում լինի, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: