Մարտի 12-ից հյուպատոսական ընդունելությունն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (Կիև) և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառում, իրականացվելու է սահմանափակ ռեժիմով։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Հորդորում ենք հյուպատոսական հիմնարկների այցելուներին դիմել վերը նշված հյուպատոսական հիմնարկներ միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում և միայն նախնական գրանցումով։ Առայժմ այս ռեժիմը գործելու է մինչև ապրիլի 3-ը։

Միաժամանակ, դեսպանությունը հորդորում է Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում հետադարձ կապն ապահովելու նպատակով, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (հասցե, հեռախոսահամար, էլ.փոստի հասցե) Ուկրաինայում ՀՀ դեսպանության կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային հասցեներին, կամ ֆեյսբուքյան պաշտոնական հաշիվներին: Դեսպանությունում և գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարներ։