Թումոյի բոլոր կենտրոնները փակ կլինեն մինչև ապրիլի 12-ը
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մինչև ապրիլի 12-ը դադարեցնում է պարապմունքները:
Փակ կլինեն ՀՀ և Արցախի բոլոր Թումոները:
«Թումո կենտրոններում մոտ 20 հազար պատանի է սովորում: Հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը՝ մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում