Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, Զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ ՊՆ-ն հորդորում է.

«Հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ), խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: