«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 13-ին, ժամը 12։00-ից մինչև մարտի 14-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Արագածոտն մարզի Շամիրամ, Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Ագարակ գյուղերի և Արմավիրի մարզի Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Բանավան գյուղերի և Շահումյանի թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը:

Մարտի 13-ին ժամը 10։00-19։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Թումանյան, Կոմիտաս, Օրբելի, Իսրայել Օրի, Գագարին, Իսահակյան, Մյասնիկյան, Լևոնյան, Չարենց, Իսակով, Ավագյան, Բաղրամյան, Մշեցի, Կամո, Բաղդասարյան, Վայքի փողոցների, Վ.Գևորգյան փողոցի և նրբանցքների, Արսենյան նրբանցքի, Միկոյան 2, 4, 6 և Սևակի 2, 4 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: