«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց պանիկայի և հանգիստ վիճակում եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Ինձ թվում է՝ չէր խանգարի արտակարգ դրություն մտցնելով արգելել փակ տարածքներում բոլոր զանգվածային միջոցառումները՝ ճոխ հարսանիքները, պաչ-պռոշով քեֆերը, ակումբները և այլն։

Այոʹ, արտակարգ դրությամբ նաև հանրաքվեն կհետաձգվի։ Բայց միգուցե և ավելի լավ։ Չէր խանգարի նաև նվազագույնի հասցնել զորամասերի ելումուտը, տեսակցություններն ու զինվորների տեղաշարժը մի զորամասից մյուսը։

Ու էս ամենը հանգիստ, առանց խուճապի։ Այնպես, ինչպես զուգարանից հետո առանց խուճապի ձեռք ենք լվանում, որ դիզենտերիա չընկնենք, այդպես էլ կորոնավիրուսի տարածումը կանխենք հանգիստ»։