Գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Անցյալ տարվա էս պահի համեմատ ամերիկյան արժեթղթերն ընկել են 18-20 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ մոտ 30 տոկոսով;

Ընդամենը մեկ վիրուսի հիստերիայով կատարվեց համաշխարհային պատերազմի մասշտաբի ավերածություն՝ միամիտ մարդկանց հաշվին։ Մի քանի օրվա մեջ մոտ 30 տրիլիոն դուրս գրվեց միայն ամերիկյան արժեթղթերից։

Թե վաղը, մյուս օրն ինչ կանեն, դեռ պարզ չէ, կարող են մի էդքան էլ դուրս գրել, այսինքն, շորթել ամբողջ կյանքում սև օրվա համար թոշակառուների խնայողություններից ու հանգիստ անցնել նոր սրիկայությունների»։