Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին․

«Հիմա էլ վարակի տարածման պատասխանատուն դառնում է մարդու "սոցիալական պատասխանատվության" բացակայությունը։ Իտալիայից վարակ բերած ու Էջմիածնում նշանդրեք կազմակերպած քաղաքացի՞ն է անպատասխանատու, թե՞ իշխանությունը, որը տևական ժամանակ համառորեն կարանտին չկազմակերպեց Իտալիայից ու այլ երկրներից եկածների համար։ Հիմա՝ պոստֆակտում են կարանտին կազմակերպում, երբ իրապես պարզ չէ արդեն, թե երկրի ներսում ինչքան է պոտենցիալ վարակակիրների թիվը ու ձեռքի հետ էլ՝ պատասխանտվությունը գցում են քաղաքացիների վրա»։