ԱՄՆ հիմնական Dow Jones, S&P 500 և NASDAQ ինդեքսները նվազել են գրեթե 10%-ով: Այդ են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսաների տվյալները: Սա ամենամեծ անկումն է վերջին 33 տարում՝ 1987-ից ի վեր:

Արդյունաբերական Dow Jones-ի ինդեքսը կորցրել է 2352,60 կետ՝ նվազելով 9,99%-ով: S&P 500 ցուցանիշը նվազել է 260,74 կետով (9,51%), իսկ NASDAQ-ը՝ 750,25 կետով (9,43%), տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Ընդ որում VIX ինդեքսը («վախի ինդեքս») մարտի 13-ի տվյալներով բարձրացել է 75,47 կետով (40%): Bloomberg-ը նշում է, որ դեռևս մարտի 12-ին այն ամենաբարձր ցուցանիշն էր գրանցել 2008թ-ի տնտեսական ճգնաժամից ի վեր՝ բարձրանալով 66 կետով: Ըստ Bloomberg-ի՝ երբ իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարելավվի, ինդեքսը կնվազի նույնքան արագ, որքան աճել է, թեև այդպիսի երաշխիքներ չկան:

ԱՄՆ շուկայում ինդեքսների կտրուկ անկումով ավարտվեց աճի «ցուլային» շրջանը՝ bull market-ը: Վերջին 11 տարում շուկայում իշխող «ցուլային» շրջանը փոխվել է «արջի» շրջանով: