Ռուսաստանի Խնայբանկը հաղորդակցության կենտրոնում այսուհետ կորպորատիվ հաճախորդների հարցերին կպատասխանի Աննա անունով ռոբոտը: Այս մասին հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը:

Այն հարցերը, որոնք աշխատակցի մասնակցություն են պահանջում, նույնպես մշակվում են ռոբոտացված տեխնոլոգիայի օգտագործմամբ՝ կոգնիտիվ վիրտուալ օգնականի միջոցով: Ռոբոտը վերլուծում է օպերատորի և հաճախորդի խոսակցությունը, այնուհետև ինքնուրույն օպերատորին է տրամադրում լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է խորհուրդներ տալու համար:

Արդյունքում հաճախորդներին սպասարկելու արագությունը 50%-ով աճել է, իսկ հաղորդակցության կենտրոն հաճախորդի զանգի միջին տևողությունը կորպորատիվ հաճախորդների համար հիմա 3,5 րոպե է կազմում: