Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում կդադարեցվի կրթական հաստատությունների աշխատանքը, դասեր չեն լինի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խորոհուրդ է տվել խուսափել հանրային միջոցառումների մասնակցելուց, առավել ևս այն դեպքում, երբ վիրուսի ախտանշաններ են ի հայտ գալիս:

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում այս պահին չկա, վիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենաօրյա ռեժիմով է աշխատում, որոշումները արագ են վերանայվում: