Չեխիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից ամբողջությամբ կարգելի օտարերկրացիների մուտքը երկիր: Չեխիայի քաղաքացիներին նաև կարգելվի մեկնել երկրից: Այդ մասին հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, գրում է Deutsche Well-ն:

«Մարտի լույս 16-ի կեսգիշերից մենք կարգելենք բոլոր օտարերկրացիների մուտքը Չեխիայի Հանրապետություն, միևնույն ժամանակ Չեխիայի բոլոր քաղաքացիներին կարգելվի լքել Չեխիայի տարածքը»,- ասել է Գամաչեկը:

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդության 117 դեպք է գրանցվել: