Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան որոշ գործուղումներ:

Մասնավորապես, չեն կայանա գործուղումները դեպի Ֆրանսիա, ԱՄՆ և Դանիա: Գործուղումների չեղարկումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ:

Ուժը կորցրած է ճանաչվել նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու, նաև ԱՄՆ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիա գործուղելու մասին որոշումները: