Մարտի 13-ին՝ ժամը 12-12։30-ի սահմաններում, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարը։

Կրակոցների հետևանքով որևէ վնաս չի պատճառվել, տուժածներ չկան: Տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում է Shantnews.am-ը:

Մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ: Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո: