Սևան ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը
Սևան ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից․
«Հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում