Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը և ՖԻԲԱ-ի վերջին՝ բոլոր մրցաշարերն ու խաղարկությունները դադարեցնելու մասին որոշումը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի, տիտղոսային հովանավոր ՎԲեթի և առաջատար բասկետբոլային ակումբների հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել Ա լիգայի, Բ լիգայի և Հայաստանի բասկետբոլի գավաթի հանդիպումները։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և Ա լիգայի ղեկավարությունը կհետևեն իրավիճակի զարգացմանը և համաճարակի նվազեցման արդյունքում որոշում կկայացնեն առաջնությունների հնարավոր վերսկսման մասին»: