Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վերսկսել է մարզումները կորտում, նա խաղերի ժամանակ վնասել էր արմունկը։

Այս մասին փոխանցում է Tennis.com-ը։

Այս տարվա փետրվարին 31-ամյա Ջոկովիչը ենթարկվել էր արմունկի վիրահատության։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Ինդիան Ուելսի մրցաշարը և հանդես կգա Մադրիդի մրցաշարում, որը կայանալու է մայիսին։

Սերբ թենիսիստը խաղացել է իտալական Բորդիգերեում։ Այս մրցաշրջանի սկզբնամասում սերբ թենիսիստը մասնակցել էր Australian Open-ին: