«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է Հայաստանում՝ կորոնավիրուսի տարածման վտանգի և չնայած դրան՝ գործող սննդի կետերի հակահիգիենիկ միջավայրի մասին․

«Կորոնավիրուսը գործունեության պարարտ հող ունի Հայաստանում։

Երեկվա դիտարկումներս Երևանում ինձ խուճապի չմատնեցին, բայց ապշեցրին և տխրեցրին։

Արագ սննդի կետերում, սնունդը շարունակում է հենց այդպես, բացօթյա դրված մնալ տաղավարների վրա, հակահիգիենիկ տեսարաններով, երբ վաճառողները նույնիսկ ձեռնոցներ և դիմակներ չեն օգտագործում։

Հիգիենայի բարձրագույն ճիչը լավագույն դեպքում աձեռնոցիկն է, որով վաճառողը վերցնում է օրինակ կարկանդակը և դնում ձեռքով վերցրած տոպրակի մեջ։ Փոքր տարածքներ, մեծաքանակ սնունդներ հենց վաճառողների շնչառության դիմաց։

Զարմանքս էր, որ բազմաթիվ մարդիկ օգտվում են այդ ծառայություններից այս օրերին։ Թե ինչ ճանապարհ է անցել այդ սնունդը տաղավար հասնելու ժամանակ չգիտենք։

Այս երևույթը բնականաբար Երևանում չէ միայն։

Սա միայն մեկ օրինակն է անվերահսկողության առկա են բազմաթիվ այլ երևույթներ ևս, այդպես մենք չենք պայքարում վարակի տարածման դեմ, այլ ընդհակառակը, պայքարում ենք նրա տարածման համար։

Միթե այստեղ պետական մարմինները անելիք չունեն, թե ամեն ինչ թողնված է միայն քաղաքացու ողջամտության և գիտակցության վրա»։