Մատենադարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել․

«Սիրելի այցելուներ,

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»: