ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերով հայտնել է․

«Այս պահին կորոնավիրուսի 18 դրական ախտորոշում կա: Լավ լուր էլ ունենք, նոր ախտորոշումներն արդեն իսկ մեկուսացված շրջանակից են: Հաջորդ լավ լուրն այն է, որ կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտի թեստը բացասական է: Կրկնակի թեստից հետո նա առողջացած կհամարվի»,- ասել է Փաշինյանը: