ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, կրկին Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներից։

«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ»: