ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ձեռքը պահելով տեղի ունեցող իրադարձությունների զարկերակին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է այսօր բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման մասին․

«Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

Հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»։