«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 17-ին, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Գ. Նժդեհի, Նարեկացի, Խ. Աբովյան, Պռոշյան, Գ. Զիրոյան, Մոմչյան, Սայաթ Նովա փողոցների, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: