Սիրիայի բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ Հալեպն ազատագրել է 2016թ․-ի դեկտեմբերի 21-ին:

Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատագրելու օրվանից սկսած: Այդ մասին տեղեկացրել է քաղաքի նահանգապետ Հուսեյն Դիաբը:

«Քաղաքի արևմտյան հատված է վերադարձել 201 հազար 308 քաղաքացի այն բանից հետո, երբ սիրիական կառավարությունը վերադարձրել է վերահսկողությունը նրա նկատմամբ»,- ասել է Դիաբը: Նրա խոսքով, ընտանիքները կարողացել են Հալեպ վերադառնալ՝ ավերակների դուրս բերումից հետո միայն: «Դուրս է բերվել 2,2 մլն քառակուսի մետր բեկոր…4470 ոչնչացված, վառված և լքված ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ տարածք»,- ասել է Դիաբը: