Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջից։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված առաջին պացիենտը առողջացել է:

ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերով նույնպես խոսել է նոր դեպքերի մասին, ներկայացնելով մանրամասները․

«Մարտի 16-ին ընդհանուր 105 թեստ է արվել։ Վերջին 50-ից 7-ը դրական են եղել, օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի հետ։

Վարակի ոչ մի ախտանշան 12 թեստավորվածը մինչ այս չեն ունեցել, նրանք անգամ հիվանդանոցում չեն ու բացի ժամանակից ուրիշ ոչնչի կարիք չունեն, իրենց վերաբերյալ ինդիվիդուալ որոշում է կայացվելու։

Դեպքերի մի մասը կապված է Շենգավիթի արտադրամասի հետ, մյուսի համաճարակաբանական հետաքննությունն ընթացքի մեջ է, շփման շրջանակն ու աղբյուրը պարզվում են։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 400-ից ավելի քաղաքացի է մեկուսացվել վիրուսի կասկածանքով»։

Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: