Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարություն է տարածել արվեստասեր հասարակության համար․

«Սիրելի արվեստասերներ,

Հայաստանի ազգային պատկերասրահը սկսում է #100-ամյա պատմություն խորագրով առցանց նախագիծ, որի շրջանակներում մեր պաշտոնական էջում կարող եք գտնել տարբեր տարիների լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: Եթե ունեք արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին Երևանյան հուշերի վերաբերյալ, ուղարկեք մեզ, և մենք սիրով կհրապարակենք մեր էջում»: