Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում, տեսաուղերձով երևանցիներին հորդորել է առնվազն 30 օրով հետաձգել բոլոր հանդիսությունները, իսկ եթե դա հնարավոր չէ՝ անցկացնել ընտանեկան շրջապատոմ։

Նա նշել է, որ քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները շորունակում են գործել։ Բացառություն է արվել 60 անց տարիքային խմբի աշխատակիցների համար, որոնք կաշխատեն տնային պայմաններում։

Սակայն, ըստ քաղաքապետի՝ քաղաքացիների ընդունելությունները չեղարկվել են։

Քաղաքապետը նշել է նաև, որ պետք է բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորել և պահպանել հիգիենայի կանոններն ու արտակարգ դրության պահանջները։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: