Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, «Ավստրիական ավիաուղիները» որոշել է ժամանակավորապես դադարեցնել կանոնավոր թռիչքները՝ մարտի 18-ի երեկոյից մինչև մարտի 28-ը ներառյալ։ Այս մասին ասվում է ընկերության կայք էջում։

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության` հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցմամբ (պայմանավորվածության ձեռք բերման)։