ՀՀ Կառավարությունը կոչ է անում՝ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված օպերատիվ տեղեկություններ ստանալու համար հետևել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշվում է․

«Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»:

Հայկական միասնական տեղակատվական կենտրոնը փոխանցել է մի շարք երկրներում գործող թեժ գծերի հեռախոսահամարները, որոնք հասանելի են նաև Viber, WhatsApp հավելվածներով: