Ինեկո բանկն իր հաճախորդների համար հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն Հաճախորդների համար․

Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.

2020թ-ի մարտի 10-ից մինչև 2020թ-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։ Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»։